ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղները

Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղները
17.11.2024 | 14:40

րաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։

2024 թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ արտահանման եկամուտը նվազել է 48,8%-ով՝ կազմելով 49 մլն դոլար։

Նշված ժամանակահատվածում արտահանման միջին գինը նվազել է 28,1%-ով և կազմել 0,047 դոլար մեկ կՎտ.ժ-ի դիմաց։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասն արտահանվել է Թուրքիա (82,8%), իսկ մնացած մասը բաշխվել է Հայաստանի (13,1%), Ադրբեջանի (4%) և Ռուսաստանի (0,1%) միջև։

Սրանք Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման առաջին պտուղներն են: Արտահանման նվազման ֆոնին ներմուծման ավելացում: Բազմաթիվ արտոնագրված մասնավոր թրեյդերներ՝ շուկայի կարգավորման հարցերին պետության մասնակցության կրճատման պայմաններում:

Եվ դա չնայած այն բանին, որ մինչև 2010-2011 թթ. Հայաստանը Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայում բավականին ամուր դիրքեր է զբաղեցրել։

Այս պատկերն ավելի է սրվում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում որևէ առաջընթացի բացակայությամբ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 17588

Մեկնաբանություններ